Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ինչպե՞ս լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը

Ինչպե՞ս լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը
11.06.2023 | 09:03

Օրվա իշխանությունը մեր երկրի համար կարևորագույն հարցերով 2021-ին հանդես է եկել մի տեսակետով և հիմա իրականացնում է լրիվ հակառակ քաղաքականությունը: Դրանով իսկ իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում:

1. Խոստացվել էր Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի պաշտպանություն՝ բացառելով Ադրբեջանի կազմում հայտնվելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանությունը որդեգրել է Արցախն Ադրբեջանինն է քաղաքականությունը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թշնամուն շրջափակել Արցախը և սպառնալ Հայաստանի գոյությանը:

2. Բացառվել էր Հայաստանի տարածքաների հանձնումը: Հիմա առնվազն չեն բացառում Հայաստանի գյուղերի ու ճանապարհների հանձնում Ադրբեջանին, ինչը վերջինիս ախորժակը բարձրացրել է մինչև «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» մակարդակի:

3. Խոստացվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացում, սակայն վարվում է ճիշտ հակառակ քաղաքականություն, ինչը լրջագույն սպառնալիք է մեր անվտանգությանը:

Ահա այս երեք ռազմավարական հարցերում տեղի է ունեցել մեծ խաբեություն (մյուս մանր ու միջին ստերը դեռ մի կողմ դրած): Սա նշանակում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որն ապօրինաբար հանդես է գալիս ժողովրդի ու պետության անունից: Սրա քաղաքական կապիտալիզացիան պետք է դրսևորվի իշխանափոխության ձևով:

Որքան էլ առաջին հայացքից պարզունակ թվա, իշխանափոխության աղբյուրը պետք է լինի ժողովուրդն իր հավաքական կամքով: Զուտ վերնախավային գործընթացով հնարավոր չէ լուծել ոչ լեգիտիմության խնդիրը: ՈՒստի՝ պետք է գնալ տնից տուն, բակից բակ, շփվել հանրության տարբեր շերտերի հետ, բացատրել իրականությունը, լսել մարդկանց կարծիքները՝ այն հստակ գիտակցությամբ, որ նոր իշխանության լեգիտիմությունը պետք է ստանալ ժողովրդից:

«Մայր Հայաստան» շարժումն առաջնորդվում է այդ սկզբունքով ու աշխատում է այդ տրամաբանությամբ:

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ